Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Մի դիմում էլ ո՞վ կգրի

Մի դիմում էլ  ո՞վ կգրի
24.10.2014 | 12:26

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հրաժարականը կառավարությունն ընդունեց մարզպետի բացակայությամբ։ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը գործադիրի նիստում միայն ասաց, որ մարզպետի հրաժարականը պայմանավորված է մեկ այլ աշխատանքի անցնելով։ «Շնորհակալություն ենք հայտնում պարոն Ղազարյանին իր կատարած աշխատանքի համար»,- նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հավելելով. «Թեև նա դահլիճում չէ, բայց համոզված ենք, որ լսում է մեր խոսքը»։ Իսկ թե ինչո՞ւ Վայոց ձորի մարզպետը ներկա չէր նիստին, որ ինքն էլ իր շնորհակալական խոսքն ասեր իշխանություններին համատեղ աշխատանքի համար, «մութ» մնաց։ Բայց ակնհայտ է մի բան, որ մարզպետի հրաժարականից առաջ հրաժարական էր ներկայացրել նաև տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Այս հրաժարականների միջև կապ կա, թե ոչ, ժամանակը կպարզի, սակայն չի բացառվում, որ մի քանի մարզպետներ էլ որոշեն դիմումներ գրել։
Նույն օրը երեկոյան արդեն նախկին մարզպետը նշանակվեց Լեհաստանում ՀՀ դեսպան:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1529

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ